Վաղը Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը խաղաղության շրջանակային փաստաթուղթ կստորագրեն, որն իր մեջ կներառի նաև Հարավային Կովկասով անցնող ռազմավարական հաղորդակցության ուղու զարգացման բացառիկ իրավունքը Միացյալ Նահանգներին հանձնելու դրույթը։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ իր պաշտոնական աղբյուրները վկայակոչելով։
Գործակալության տեղեկություններով՝ ճանապարհը կոչվելու է «Միջազգային համագործակցության և խաղաղության Թրամփի ուղի» (Trump Route for International Peace and Prosperity), կրճատ՝ TRIPP:
«Ճանապարհը շահագործվելու է Հայաստանի օրենքների համապատասխան, սակայն Միացյալ Նահանգները դրա կառուցման համար հատկացված հողը վարձով տրամադրելու է կոնսորցիումին՝ ենթակառույցների [ստեղծման] և կառավարման համար», - պնդում են Reuters-ի աղբյուրները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Reuters. «Հայաստանով անցնող ճանապարհի զարգացման բացառիկ իրավունքը տրամադրվելու է ԱՄՆ-ին»