Կառավարությունը հաստատեց Արմավիրի 46 համայնքների աջակցության ծրագիրը
Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած 46 համայնքներին աջակցություն ցուցաբերելու ծրագիրը: Տուժած ընտանիքները հողի հարկից եւ ջրի վարձավճարից կազատվեն ամբողջությամբ կամ մասնակի: Կառավարությունը մոտ 350 միլիոն դրամ կտրամադրի լրացուցիչ 50 հակակարկտային կայան գնելու եւ մարզում տեղադրելու համար: վարկեր տրամադրած բոլոր բանկերը անհատական աշխատանք կտանեն բնակիչների հետ, որպեսզի վերանայվեն վարկերի տոկոսադրույքները եւ մարման ժամանակահատվածները:
Արխիվ
-
Օգոստոս 08, 2025
Այսօր Վաշինգտոնում հավանաբար կսկսվի Մինսկի խմբի լուծարումը
-
Օգոստոս 08, 2025
Աշխարհն այսօր 08.08.2025
-
Օգոստոս 08, 2025
Ինչ ճանապարհ անցան խաղաղության բանակցությունները