Լիբանանի կառավարությունն այսօր կրկին կքննարկի «Հեզբոլա»-ի զինաթափման հարցը

Լիբանան - «Հեզբոլա»-ի աջակիցները հետևում են շարժման առաջնորդ Նաիմ Քասեմի հեռուստաուղերձը, Բեյրութ, հուլիս, 2025թ.

Լիբանանի կառավարությունն այսօր կրկին կքննարկի երկրի շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հեզբոլա» շարժման զինաթափման հարցը։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը։

Կառավարության արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը ծագեց, երբ իրանամետ խմբավորման ղեկավարները կտրականապես մերժեցին ոչ կառավարական զինված ստորաբաժանումների զինաթափման մասին շաբաթասկզբին կայացված որոշումը՝ պնդելով, որ «Հեզբոլա»-ի համար այդ որոշումը գոյություն չունի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիբանանի կառավարությունը մտադիր է զինաթափել «Հեզբոլա» շարժումը