Հեռախոսազրույց են ունեցել Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը։

APA-ն, հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, հայտնում է, որ «Թուրքիայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված պատմական նվաճումների կապակցությամբ»։

Նախարարներն ընդգծել են, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը մեծ նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին. ԱԳՆ«Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը». Թուրքիայի ԱԳՆՀայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը