Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում կստորագրվի Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնող համաձայնագիր. APA

Լրացված

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, կոլաժ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, կոլաժ

Ադրբեջանական APA-ն հաղորդում է, թե Իլհամ Ալիևը այսօր Վաշինգտոնում կստորագրի համաձայնագիր, որը նախատեսում է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի։

Երկրորդ, ըստ ադրբեջանցի վերլուծաբանների, այսօրվա հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև կստորագրի փաստաթուղթ, որը կասեցնում է 1992 թվականին ընդունված «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժինը, որն արգելում էր Վաշինգտոնին ուղիղ օժանդակություն հատկացնել Ադրբեջանին։

Ըստ APA-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախատեսում է ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ «Ադրբեջանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիայի մշակման համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG