Մատչելիության հղումներ

Իսրայելը հաստատել է Գազա քաղաքի վրա վերահսկողություն հաստատելու ծրագիրը


Իսրայելի քաղաքական-անվտանգության կաբինետը ուրբաթ առավոտյան հաստատել է պլան՝ վերցնելու Գազա քաղաքի վերահսկողությունը, հայտնում է Reuters-ը։

«Իսրայելի պաշտպանության բանակը կպատրաստվի Գազա քաղաքի նկատմամբ վերահսկողություն ստանձնել՝ միաժամանակ մարդասիրական օգնություն տրամադրելով մարտական գոտիներից դուրս գտնվող քաղաքացիական բնակչությանը», - ասվում է վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության ուժերին։

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, X-ի էջում նշել է, որ ծրագիրը ներառում է պաղեստինցի քաղաքացիական անձանց տարհանումը Գազա քաղաքից և այնտեղ ցամաքային հարձակման մեկնարկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG