Մատչելիության հղումներ

Իրանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքումը, միաժամանակ մտահոգություն հայտնում

Լրացված

Իրանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, միաժամանակ մտահոգություն հայտնում արտաքին միջամտության վերաբերյալ, հատկապես՝ իր սահմանների մոտ:

«Անկասկած, Կովկասյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ծառայում են տարածաշրջանային բոլոր երկրների շահերին։ Իրանը ողջունում է երկու երկրների միջև Խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ այն համարելով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու կարևոր քայլ։ Միևնույն ժամանակ, Իսլամական Հանրապետությունը մտահոգություն է հայտնում ցանկացած տեսակի արտաքին միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ, հատկապես իր ընդհանուր սահմանների մոտ, որոնք կարող են խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը», - հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը:

Վերահաստատելով, որ պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քաղաքական, իրավական և տնտեսական միջոցառումները՝ իր ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, Թեհրանն ընդգծում է՝ հաղորդակցության ուղիների ստեղծումը և ապաշրջափակումը կնպաստեն կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը միայն այն դեպքում, եթե դա իրականացվի փոխադարձ շահի, ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի շրջանակներում՝ առանց արտաքին միջամտության։

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Երեք երկրների ղեկավարները Վաշինգտոնում կայացած հանդիմանը ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG