Մատչելիության հղումներ

Մոսկվան հայտարարում է՝ ՌԴ-ը հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ


Ռուս-վրացական պատերազմի 17-րդ տարելիցի օրը պաշտոնական Մոսկվան հայտարարում է՝ Ռուսաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ։

ՌԴ փոխնախարար Միխայիլ Գալուզինը շեշտել է՝ ռուսական կողմը պատրաստ է զարգացնել պրագմատիկ համագործակցություն Թբիլիսիի հետ այնտեղ, որտեղ դա ձեռնտու է երկու կողմերին։

«Վրացական կողմը, որքան ես հիշում եմ, մի շարք հայտարարություններ է արել այն մասին, թե ինչպես է տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան։ Մենք պատրաստակամ ենք զարգացնելու Վրաստանի հետ առողջ պրագմատիկ համագործակցություն այնտեղ, որտեղ դա ձեռնտու է երկու կողմերին էլ, և պատրաստ ենք Թբիլիսիի հետ երկկողմանի կարգավորման ճանապարհով գնալ», - «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է Գալուզինը։

Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև Թբիլիսիի հետ ուղիղ երկխոսությունը կարող է առաջ շարժվել «Սահակաշվիլիի կողմից Հարավային Օսիայի դեմ ձեռնարկված ագրեսիայի փաստի վրաց իշխանությունների կողմից հրապարակային ճանաչման, ինչպես նաև աբխազների և հարավօսիացիների հետ հաշտեցման անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG